Գյումրիում ծնունդների թիվը պակասում է
Գյումրու ծննդատունը վնասով է աշխատում, ֆինանսավորումը կատարվում է ծնվող երեխաների քանակով, իսկ երեխաները տարեցտարի Գյումրիում ավելի քիչ են ծնվում, ի՞նչ լուծում կարելի է գտնել այդ բժշկական կենտրոնի համար. այսօր հարց է հնչել ԱԺ առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովում:
Հայաստանի առողջապահության փոխնախարար Արսեն Դավթյանը պատասխանել է, որ, այո, ֆինանսավորումը կատարվում է ծնունդերի թվով, իսկ դրանց թիվը նվազել է: 2019 թվականի պետական բյուջեի շրջանակներում ավելացել են ծննդօգնությանը հատկացվող գումարները: Ավելացել են ծննդօգնության սպասարկման գները, ինչը կապահովի լրացուցիչ ֆինանսական հոսքեր:
«Գյումրու ծննդատան խնդիրները դրանով չեն սահմանափակվում: Էնտեղ կան տեխնիկական ու շենքային խնդիրներ: Սարքավորումների հետ կապված խնդիրները քննարկում ենք տնօրենի հետ: Սարքավորումների համալրումը ևս կնպաստի հիվանդների հոսքի ավելացմանը»,- ասել է ՀՀ առողջապահության փոխնախարար Արսեն Դավթյանը: