Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Հունաստանի վարչապետին՝ Անկախության օրվա կապակցությամբ
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Անկախության օրվա կապակցությամբ շնորհավորական ուղերձ է հղել Հունաստանի Հանրապետության վարչապետ Ալեքսիս Ցիպրասին, որում, մասնավորապես, ասված է.
«Ջերմ շնորհավորանքներ եմ հղում Հունաստանի Հանրապետության ազգային տոնի՝ Անկախության օրվա կապակցությամբ: Մաղթում եմ Ձեզ եւ Հունաստանի բարեկամ ժողովրդին խաղաղություն, առաջընթաց եւ բարեկեցություն:
Հայաստանը կարեւորում է հայ-հունական միջպետական հարաբերությունների շարունակական զարգացումը՝ հիմնված դարավոր քաղաքակրթական առնչությունների, մեր ժողովուրդների միջեւ առկա ջերմության, փոխադարձ հարգանքի եւ վստահության վրա:
Համոզված եմ, որ համատեղ ջանքերի շնորհիվ հայ-հունական քաղաքական երկխոսությունը, ինչպես նաեւ երկկողմ եւ բազմակողմ ձեւաչափերով գործնական համագործակցությունն ավելի կամրապնդվեն եւ նոր լիցք կստանան՝ ի շահ մեր բարեկամ երկրների եւ բարօրություն մեր եղբայրական ժողովուրդների:
Լիահույս եմ, որ առիթներ կունենանք հանդիպելու եւ առաջ մղելու հայ-հունական համագործակցության օրակարգը»: