ԱԺ-ում քննարկվում է նվազագույն կենսաթոշակի հարցը
Սևանի և Արտաշատի բժշկական կենտրոններն անցած տարի հիմնանորոգվել են և հանձնվել շահագործման: Վանաձորի բժշկական կենտրոնը համալրվել է ժամանակակից տեխնիկայով: Այս մասին ԱԺ առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովում այսօր զեկուցել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Սմբատ Սաիյանը: Հանձնաժողովում քննարկվում է նաև նվազագույն կենսաթոշակի հարցը։ Այն, ըստ կառավարության ծրագրի, չի կարող ցածր լինել պարենային` ծայրահեղ աղքատության գծից, այսինքն՝ 25 հազար 500 դրամից։
Հայաստանում մոտ կես միլիոն կենսաթոշակ ստացող կա, 17 հազարից ավելի թոշակառուների ստացած գումարը ցածր է ծայրահեղ աղքատության շեմից։ Կառավարության ծրագրային դրույթներից է առաջին հերթին հենց ծայրահեղ աղքատությունը վերացնելը։
Սմբատ Սաիյանը տեղեկացրել է նաև, որ 2018 թվականին սոցիալապես խոցելի խմբերի շուրջ 230 000 քաղաքացիների համար ընդյալնվել է որակյալ բուժօգնության տրամադրման շրջանակը: 15 հազար բուժաշխատողի համար ձեռք է բերվել առողջապահության ապահովագրական փաթեթ: 2018 թվականի օգտոստոսի 1-ից տնտեսված միջոցների հաշվին 25-30 տոկոսով ավելացել են ամբուլատոր և պոլիկլինիկական բուժաշխատողների աշխատավարձերը, ինչը շարունակվել է, և 2019-ի հունվարից ավելացել է ևս 15 տոկոսով: