Գազայից Իսրայելի ուղղությամբ հրթիռներ են արձակել. կան վիրավորներ
Իսրայելի պաշտպանության բանակն իր Twitter-յան էջում տեսանյութ է հրապարակել՝ հայտնելով, որ առավոտյան ժամը 5:20-ին Գազայի հատվածից հրթիռներ են արձակվել Իսրայելի ուղղությամբ:
Հրթիռակոծության հետևանքով 7 իսրայելցի է վիրավորվել: Հրթիռներն ընկել են Թել Ավիվից հյուսիս ընկած Միշմերեթ քաղաքի բնակելի շենքերից մեկի վրա:
Պաղեստինյան ոչ մի խմբավորում դեռևս չի ստանձնել հարձակման պատասխանատվությունը: