Նավթի գներն իջնում են
Նավթի համաշխարհային գներն իջնում են։ Այս մասին են վկայում սակարկությունների տվյալները, տեղեկացնում է RT-ն։
WTI նավթի մայիսյան ֆյուչերսները էժանացել են 0,73 տոկոսով՝ կազմելով մեկ բարելը 58,61 դոլար։
Brent տեսակի նավթի գները՝ մայիսին մատակարարմամբ, իջել են 0,55 տոկոսով՝ կազմելով մեկ բարելը 66,66 դոլար։