Գլխուղեղի ուռուցքի առաջին նախանշանները, որոնց սկզբնական շրջանում նշանակություն չեն տալիս
Գլխուղեղի ուռուցք ունեցող մարդիկ խոսել են հիվանդության առաջին նախանշաններից, որոնց վրա նախկինում ուշադրություն չեն դարձրել։ РИА новости-ի փոխանցմամբ՝ հայտնում է PLOS One-ը՝ հղում անելով լոնդոնյան Թագավորական քոլեջի հետազոտությանը։
Հիվանդները պատմել են, որ հիվանդության առաջին նախանշաններից են հիշողության հետ կապված խնդիրները և հավասարակշռության հաճախակի կորուստը։ Հետազոտության մասնակիցները այդ նախանշաններին ուշադրություն չեն դարձրել՝ դրանք համարելով տարիքի հետ կապված խնդիրներ։
Հետազոտողները նաև նշել են, որ մարդիկ անտեսել են ոչ մշտական, բայց պարբերաբար կրկնվող նախանշանները։
50-ամյա հիվանդներից մեկը պատմել է, որ հաճախ է ցերեկը քնելու ցանկություն ունեցել, սակայն կապել է տարիքի հետ։ Մեկ այլ հիվանդի խոսքերով՝ երբեմն խոսելիս լեզուն կապ է ընկել, սակայն դրան նշանակություն չի տվել։
Հիվանդները դիմել են բժշկի միայն այն ժամանակ, երբ կաթվածի կամ դեմենցիայի կասկածներ են ունեցել։