Գրիգոլ Վաշաձեն ընտրվեց «Միացյալ ազգային շարժման» նախագահ
Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի հիմնադրած ընդդիմադիր «Միացյալ ազգային շարժումն» այսօր անց է կացրել իր 8-րդ համագումարը: Շարժման նախագահ են ընտրել Գրիգոլ Վաշաձեին: Կուսակցության նախագահի պարտականությունները մինչ այս կատարում էր Նիկա Մելիան: Այս մասին հայտնում է վրացական Առաջին ալիքը։
Պատվիրակներն ընտրությունը կատարել են նոր կարգով: Քվեարկությունը տեղի է ունեցել բջջային հավելվածի միջոցով։ Քվեարկությանը Գրիգոլ Վաշաձեին աջակցել է 364 պատվիրակ, 1-ը դեմ է եղել, ևս 1-ը՝ ձեռնպահ:
Սպասվում է, որ հավաքվածներին տեսակապի միջոցով դիմելու է Սաակաշվիլին: