Բախտաձեի հետ լավ օր անցկացրինք Ենոքավանում․ Փաշինյանը ոչ ֆորմալ հանդիպում է ունեցել Վրաստանի վարչապետի հետ. (տեսանյութ)
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր եղել է Ենոքավանում, որտեղ նրան ներկայացվել է համայնքի զարգացման ռազմավարությունը։ Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, վարչապետը նաև ոչ ֆորմալ հանդիպում է ունեցել Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեի հետ։
«Իմ բարեկամ, Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեի հետ լավ օր անցկացրինք Ենոքավանում»,-գրել է Փաշինյանն իր Facebook- էջում՝ կցելով հանդիպումից տեսանյութ: