Չինաստանի քիմիական գործարանի պայթյունից հետո 117 մարդ շարունակում է մնալ ծանր վիճակում
Ինչպես հայտնել էինք, օրեր առաջ Չինաստանի արևելյան Ցզյանսի նահանգի քիմիական գործարանում հզոր պայթյուն էր որոտացել։ Զոհվել էր 64 մարդ, ևս ավելի քան 600-ը՝ վիրավորվել։ Տուժածներին տեղափոխել էին 16 հիվանդանոցներ։
Առողջապահության շրջանային կոմիտեի ղեկավարի տեղակալը ներկայացրել է
վերջին տվյալները, համաձայն որոնց՝ 117 մարդ շարունակում է մնալ ծանր
վիճակում: