Ավտոլվացման կետից ավտոմեքենա էին փախցրել. կասկածյալը ոստիկանությունում է
Ոստիկանությունից հայտնում են, որ մարտի 5-ին՝ ժամը 23.05-ին,
Ոստիկանության Կենտրոնական բաժնում մի քաղաքացուհուց հաղորդում էր ստացվել,
որ ժամը 16.00-ից 20.00-ն ընկած ժամանակահատվածում Կորի փողոցում գործող
ավտոլվացման կետից ոմն Արայիկ փախցրել է իր «Հոնա Էլիսոն» մակնիշի
ավտոմեքենան:
Մարտի 6-ին՝ ժամը 01.10-ին, ավտոմեքենան սարքին վիճակում հայտնաբերվել էր Կորի փողոցի 16 հասցեի ավտոլվացման կետի մոտ:
Ոստիկանության ծառայողների ձեռնարկած օպերատիվ միջոցառումների շնորհիվ
պարզվել է, որ Արայիկը 2001 թ. ծնված Արա Բ.-ն է, որը մարտի 22-ին՝ ժամը
15.10-ին, Եր.Քոչարի փողոցի 9/5 հասցեի մոտից բերման է ենթարկել բաժին և
տվել խոստովանական բացատրություն:
Կատարվում է նախաքննություն: