Կամչատկայի կառավարության շենքի մոտ թափել են 8 տոննա ձկան գլուխ (տեսանյութ)
Հեռավոր-արեւելյան Պետրոպավլովսկ-Կամչատկայի բնակիչները տեսանկարահանել են դեպքը, երբ բեռնատարի վարորդը թափել է ութ տոննա ձկան թափոններ քաղաքի կենտրոնում: Տեսահոլովակը հրապարակվել էր «Կամ-24»-ի կողմից, հաղորդում է Լենտա.Ռու-ն:
Կադրերում երեւում է, որ Կամչատկայի կառավարության շենքի մոտակայքում՝
երթեւեկելի մասի երկայնքով մի քանի տասնյակ մետր հեռավորության վրա թափված
են ձկան թափոններ: «Ի՞նչ է դա նշանակում: Անփութությո՞ւն, թե՞ բողոքի
ակցիա, իբրեւ ձուկը գլխից է փտում»,-տեսահոլովակի հեղինակը հարցադրում է
կատարում:
Ավելի վաղ հայտնի էր, որ Պետրոպավլովսկ-Կամչատկայում դեպքը տեղի է
ունեցել վարորդի անփութության պատճառով, որը սխալ էր ամրացրել բեռնատարի
կցորդը: Նրան հայտնաբերել են «Անվտանգ քաղաք» համակարգի միջոցով, իսկ ավելի
ուշ վարորդը բերման է ենթարկվել ճանապարհապարեկային ծառայության
աշխատակիցների կողմից:
Տղամարդուն խոստացել են պատասխանատվության ենթարկել ճանապարհն աղտոտելու
եւ կցորդը սխալ ամրացնելով տրանսպորտային միջոցը շահագործելու համար:
Ձեռնարկությունը, որտեղից դուրս էին բերվել թափոնները, առաջարկել է անվճար
մաքրել ճանապարհը: