Մարոկոյում ոստիկանությունը ջրցաններով ցրել է ուսուցիչների բազմահազարանոց ցույցը
Մարոկոյի ոստիկանությունը ջրցաններ է կիրառել երկրի մայրաքաղաք Ռաբաթում երիտասարդ ուսուցիչների բազմահազարանոց ցույցը ցրելու համար, հաղորդում է Reuters-ը՝ վկայակոչելով իր աղբյուրին:
Մարոկոյի մայրաքաղաքում խորհրդարանի շենքի առջեւ հավաքվել էր շուրջ 15
հազար ուսուցիչ, որոնք պատրաստվում էին այնտեղ գիշերել երկրի ընդդիմության
կողմից կազմակերպված առավել մարդաշատ ցույցի նախօրեին:
Հաղորդվում է, որ մանկավարժները բողոքում էին իրենց աշխատանքային
պայմանագրերի եւ աշխատանքի պայմանների դեմ: Նրանք, որպես սոցիալական
ծառայողներ, պահանջում էին արտոնություններ եւ կենսաթոշակ:
Ուսուցիչների հետ մի քանի ժամ տեւած բանակցություններից հետո ոստիկանությունը նախաձեռնել էր վերոնշյալ քայլերը:
Ուսուցիչները պատմել են, որ ոստիկաններն առաջարկել էին նրանց տրամադրել
ավտոբուսներ գիշերակացի համար նախատեսված վայրեր տեղափոխելու համար, սակայն
հավաքվածներն ի պատասխան վանկարկել էին.«Ազատություն: Արժանապատվություն:
Սոցիալական արդարություն»:
Երկրի իշխանությունները դեռ չեն մեկնաբանել տեղի ունեցածը: