Պայթյուն Ադրբեջանի բնակելի շենքում. պատճառը՝ գազի արտահոսք
Պայթյուն է որոտացել է Ադրբեջանի հյուսիսում գտնվող բնակելի շենքում. տուժել է 4 մարդ, հաղորդում է РИА Новости-ն՝ հղում կատարելով հանրապետության ԱԻՆ-ին:
«Ադրբեջանի Գաբալինյան շրջանում գտնվող բնակելի շենքում պայթյուն է որոտացել: Դեպքի հետեւանքով տուժել է չորս մարդ: Ըստ նախնական տվյալների՝ պայթյունը որոտացել է չորսհարկանի շենքի նկուղում կենցաղային գազի արտահոսքի հետեւանքով»,-հաղորդում է ԱԻՆ-ի մամուլի ծառայությունը:
Հաղորդվում է, որ պայթյունի հետեւանքով փլուզվել է շենքի հատակը, իսկ պատերին առաջացել են ճաքեր:
«Հրդեհ չի բռնկվել: Դեպքի առնչությամբ ընթանում է հետաքննություն»,-պարզաբանում է նախարարությունը: