Նորվեգիայի ափերի մոտ խորտակված Viking Sky նավը 1300 ուղևոր ուներ (տեսանյութ)
Երեկ՝ մարտի 23-ին, Նորվեգիայի ափերի մոտ Viking Sky նավը խորտակվել է: Այս մասին հայտնում է TACC-ը: Աղբյուրի տեղեկություններով՝ փոթորկի ժամանակ նավի շարժիչներից մեկը շարքից դուրս է եկել։
Ոստիկանության տվյալներով՝ նավում գտնվել է 1300 ուղևոր։ Իրականացվել է մարդկանց տարհանում, որը շարունակվել է ողջ գիշեր։ Տարհանվող մարդկանց ընդունելու համար ցամաքում ճամբար է կազմակերպվել։