Բրիտանացի նախարարները զանգվածային դավադրություն են պատրաստել Թերեզա Մեյի դեմ
Բրիտանական կառավարությունը լայնածավալ դավադրություն է պատրաստում վարչապետ Թերեզա Մեյի դեմ՝ նրան իշխանությունից հեռացնելու նպատակով։ Այս մասին ասվում է The Sunday Times-ի հոդվածում։
Թերթի աղբյուրների տվյալներով՝ Մեյի հրաժարականից հետո նախարարներն ակնկալում են, որ Brexit-ի գործընթացն ավարտին կհասցնի քաղաքական գործչի ժամանակավոր իրավահաջորդը։
Հոդվածում մեջբերվում է 11 նախարարի խոսք, ովքեր հաստատել են, որ ցանկանում են Մեյի հրաժարականը։
Վարչապետի դեմ ելույթը ծրագրված է մարտի 25-ին։
Եթե Մեյը հրաժարվի հրաժարական տալ, գերատեսչությունների ղեկավարները սպառնում են զանգվածաբար լքել իրենց պաշտոնները։