Վենեսուելայի իշխանությունները հայտնել են 30 մլրդ դոլարի գողության մասին
Վենեսուելայի կապի և տեղեկատվության հարցերով նախարար Խորխե Ռոդրիգեսը հայտարարել է, որ վերջին 2 ամսում հանրապետության օտարերկրյա հաշիվներից գողացվել է ավելի քան 30 մլրդ դոլար։ Այս մասին նա հայտարարել է Կարակասում անցկացված մամուլի ասուլիսի ժամանակ, փոխանցում է VTV հեռուստաալիքը։
Միջազգային հաշիվներից ֆինանսական միջոցների գողությունը կատարվել է Վաշինգտոնի հրամանով, հաստատում է նախարարը։ Ավելի քան 1 մլրդ դոլար արդեն փոխանցվել է ընդդիմադիրների անձնական հաշիվներին։
Այդ գործողությունը համակարգում է շտաբը, որի կազմի մեջ է մտնում նաև Խուան Գուաիդոն, ով իրեն դեռևս հունվարի 23-ին հռչակել էր երկրի ժամանակավոր նախագահ։