Նոր գործառույթ WhatsApp-ում
WhatsApp մեսենջերի մշակողները փորձարկում են նոր գործառույթներ, նրանք փորձում են ստանալ լրացուցիչ տեղեկատվություն նամակների մասին և այդպիսով գտնել սփամը, հաղորդում է WABetaInfo-ն:
Գործառույթներից մեկը կոչվում է վերահասցեագրման մասին տեղեկատվություն. դրա շնորհիվ օգտատերը կիմանա, թե քանի անգամ է նամակը վերահասցեագրվել:
Նշվում է, որ այն նամակները, որոնք վերահասցեագրվել են 4 անգամից ավելի, կունենան հատուկ նշան:
Այդ ամենն արվել է նրա համար, որպեսզի օգտատերերը կարողանան տեսնել վերահասցեագրված նամակները և հայտնաբերեն սխալ տեղեկությունը կամ սփամը: