Դաղստանում ջրից զանգվածային թունավորում է տեղի ունեցել
Դաղստանի Խասավյուրտ քաղաքում ջրից թունավորվել է 86 մարդ: Թունավորվածներից 72-ը երեխա է: «Интерфакс-Юг»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել են այդ հանրապետության առողջապահության նախարարությունից:
«Տուժածների վիճակը գնահատվում է թեթև: Ծանր դեպքեր չեն արձանագրվել»,- ասված է տեղի առողջապահության նախարարության տարածած հաղորդագրությունում:
Ներկայում աշխատանքներ են ընթանում տեղի խմելու ջրում թունավոր նյութեր հայտնաբերելու ուղղությամբ: Դեպքի վայր է ժամանել երկրի վարչապետը: