Իրանի հյուսիսային շրջաններում հեղեղներ են․ կան զոհեր (տեսանյութ)
Իրանի հյուսիսային նահանգներում տեղատարափ անձրևների և հեղեղումների պատճառով զոհվել է 2 մարդ: Այս մասին հայտնել Russia Today-ը:
Աղբյուրի փոխանցմամբ՝ հեղեղումներից ավելի շատ տուժել են Գոլեստան և Մազանդարան նահանգները: Այդ նահանգներում հազարավոր մարդիկ մնացել են առանց էլեկտրականության:
Երկրի նախագահ Հասան Ռոհանին էլ հրամայել է նահանգային իշխանություններին անմիջապես օգնություն ցուցաբերել մարդկանց: