Յուլյա Նաչալովայի վերջին ցանկությունը
ահվանից առաջ, նախքան արհեստական կոմայի մեջ ընկնելը, երգչուհի Յուլյա Նաչալովան խնդրել է իր PR մենեջերին իրականացնել իր վերջին ցանկությունը։
Նաչալովայի մահը ճակատագրական պատահականություն են որակում․ ոտքին կոշտուկ է առաջացել, սակայն երգչուհին անուշադրության է մատնել։ Վերքից ինֆեկցիա է առաջացել, որի հետևանքով էլ նա մահացել է։
Աննա Իսաևան պատմել է, որ Նաչալովայի նախկին քաղաքացիական ամուսինը՝ հոկեիստ Ալեքսանդր Ֆրոլովը, ցանկացել է դատարանի միջոցով Նաչալովայից ստանալ Մոսկվայի կենտրոնում գտնվող երգչուհու բնակարանի կեսը։ Այն Նաչալովային է մնացել իր երկրորդ ամուսնու՝ Պավել Ալդոնինի հետ ամուսնությունից։ Հոկեիստը վստահեցնում է, որ Նաչալովան իբր 20 մլն ռուբլի է իրենից վերցրել՝ փոխարենը, գրավոր համաձայնությամբ, որպես երաշխիք, անշարժ գույքը թողել։
Աննա Իսաևան նշում է, որ Նաչալովայի վերջին ցանկությունը կապված է այդ բնակարանի հետ։ Նա խնդրել է լուծել բնակարանի խնդիրը, որպեսզի դուստրն անտուն չմնա։
Հիշեցնենք, որ Յուլյա Նաչալովան մահացել է մարտի 16-ին, 38 տարեկան հասակում։
Հարազատները, բարեկամները ու հազարավոր երկրպագուներ Յուլյա Նաչալովային ճանապարհել են ծափահարություններով ու «Բրավո» բացականչություններով: