Կրակոցներ Սպիտակի տարածաշրջանի Շենավան գյուղում. հրազենային վնասցածքներով 3 հոգի տեղափոխվել է հիվանդանոց
Ժամը 20:10-ի սահմաններում, Սպիտակի բժշկական կենտրոնից ոստիկանության Սպիտակի բաժին ահազանգ է ստացվել, որ հրազենային վնասվածքներով իրենց մոտ են տեղափոխվել 3 քաղաքացի:
Ինչպես տեղեկացնում է Shamshyan.com-ը՝ հիվանդանոց է ժամանել ոստիկանության Լուռու մարզային վարչության օպերատիվ խումբը՝ մարզի ոստիկանապետ, ոստիկանության գնդապետ Գևորգ Հակոբյանի գլխավորությամբ: Ժամանել է նաև ոստիկանության Սպիտակի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ, ոստիկանության գնդապետ Սերգո Ավետիսյանի գլխավորությամբ:
Ոստիկանները պարզել են, որ նշված անձինք հիվանդանոց են տեղափոխվել Շենավան գյուղից:
Փաստի առթիվ Ա. Մանթաշյանի որոշմամբ ստեղծվել է քննչական խումբ, որտեղ էլ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր-օր-ի 34-104 հոդվածի, 235 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով: Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վիրավորների ինքնությունը, ինչպես նաև դեպքի վայրը, որտեղ հնչել են կրակոցները:
Սպիտակի հիվանդանոցից վիրավորներից երկուսին տեղափոխել են Վանաձորի բժշկական կենտրոն: