Աղբի վերամշակման կամ դրանից էներգիա ստանալու ուղղությամբ ուսումնասիրություններ են կատարվում. Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
Այսօր, երբ հանրապետությունում համապետական շաբաթօրյակ էր հայտարարված, լրագրողները հետաքրքրվել են վարչապետ Նիկոլ Փաշինյանից, թե արդյոք ձեռնարկվում են քայլեր աղբի վերամշակման գործարան ունենալու ուղղությամբ:
«Էսօր աշխատանքային խումբ է աշխատում, պետք է մեր ռեսուրսները հետազոտվիեն: Հիմա հետազոտությունը եկել է հասել հետևյալ երկընտրանքին՝ մեզ աղբի վերամշակման գործարա՞ն է պետք, թե՞ բիոէներգետիկայի վրա է պետք դնել, որովհետև աղբի վերամշակումից այլ արդյունք են ստանում, իսկ նա էներգիա են ստանում»,- ասել է վարչապետը՝ հավելելով, որ այստեղ ոչ թե քաղաքական որոշման խնդիր է, այլ գոյացած աղբի կառուցվածքը պետք է ուսումնասիրեն մասնագետները և ասեն, թե որ տարբերակը կլինի էֆեկտիվ:
Մանրամասները՝ տեսանյութում։