«Թվիթերում» խելահեղ սանրվածքների ֆլեշմոբ է սկսվել (լուսանկար)
Չորսամյա Էթլենտիսի մայրը՝ Էյփրիլ Կաստիլյոն, ցանկացել է, որ իր աղջիկը հաղթի խելահեղ սանրվածքների մրցույթում, գրում է Daily Mail-ը: Նշվում է, որ կինը ընտրել էր Դիսնեյի թեմատիկան:
Դրանից հետո լուսանկարը «Թվիթերում» հրապարակել է նրա քույրը՝ Արիելը, որի գրառումը հավաքել է 745 հազար հավանում:
Խելահեղ սանրվածքների ֆլեշմոբին «Թվիթերում» միացել են նաև այլ մայրիկներ: