Դե, իրենք կարող են գնալ խաշ ուտելու. վարչապետը՝ նախորդ իշխանության ներկայացուցիչների կողմից Քաղաքացու օրը նշել-չնշելու մասին (տեսանյութ)
Ինչպես հայտնի է, կառավարությունն իր նախորդ նիստի ժամանակ որոշել է, որ ապրիլի վերջին շաբաթ օրը կնշվի որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացու օր:
Այսօր լրագրողները հետաքրքրվել են վարչապետից, թե ինչպես է նշվելու այդ օրը.
«Հանդիսավոր կերպով, երթ կլինի՞, թե՞ ոչ, չեմ կարող ասել, պետք է հասկանալ` քաղաքացիներն ինչպես են ցանկանում իրենց օրը նշել: Պետք է ուրախ օր լինի»,- ասել է Փաշինյանը՝ հավելելով, որ դեռ չի կարող խոսել տոնը նշելու ձևաչափի մասին:
Ինչ վերաբերում է նախորդ իշխանության ներկայացուցիչների կողմից տոնը նշել-չնշելուն, վարչապետը մասնավորապես ասաց.
«Դե, իրենք կարող են այդ օրը, ինչպես միշտ, գնալ խաշ ուտելու, ինչպես նախկինում արել են»:
Մանրամասները՝ տեսանյութում