Մեգան Մարքլի պատճառով լոնդոնյան ծննդատան աշխատակիցներն աշխատում են առանց հանգստյան օրերի
Ասեկոսեներ կան, որ Մեգան Մարքլն իր առաջնեկին ունենալու է «Ֆրիմլի Պարկ» հիվանդանոցում: Այս մասին հայտնում է Daily Mail պարբերականը:
Ըստ տեղեկության` Մեգան Մարքլին հիվանդանոցում սպասում են մոտ օրերս: Հիվանդանոցի ղեկավարությունը հանձնարրաել է ամբողջ անձնակազմին աշխատել առանց հանգստյան օրերի, քանի որ ամեն րոպե Մեգան Մարքլին ընդունելու և պատշաճ օգնություն ցույց տալու կարիք կարող է առաջանալ:
Հայտնի է, որ այդ հիվանդանոցում թագավորական ծննդաբերությունների հետ կապված կան որոշակի ավանդույթներ, քանի որ այդ հիվանդանոցում են ծնվել արքայադուստր Դիանայի երկու որդիները՝ Ուիլյամն ու Հարրին: Այդ նույն հիվանդանոցում է ծնվել նաև արքայադուստր Աննայի առաջնեկը՝ Փիթեր Մարկ Էնդրյու Ֆիլիպսը:
Ինչ վերաբերում է Մեգանին, նա փետրվարին նա մեկնել էր ԱՄՆ և իր ապագա երեխայի պատվին իր ընկերների հետ երեկույթ էր կազմակերպել: