Մոզամբիկում ցիկլոնի զոհերի թիվը հասել է 417-ի
Հարավային Աֆրիկայի երեք երկրներին՝ Զիմբաբվեին, Մոզամբիկին և Մալավիին պատուհասած «Իդա» տրոպիկական ցիկլոնի զոհերի թիվը հասել է 417-ի: Երկրի շրջակա միջավայրի և գյուղատնտեսության զարգացման նախարարի խոսքերով՝ երկրում իրավիճակը շարունակում է մնալ կրիտիկական:
Ավելի վաղ հայտնել էինք, որ զոհերի թիվը Մոզամբիկում 293 էր, իսկ Զիմբաբվեում՝ 104, Մալավիում հասել էր 84-ի:
Նշենք նաև, որ կանխատեսվում է` զոհերի թիվը կարող է գերազանցել 1000-ը: