Հանրային խորհրդի նիստի ժամանակ Անդրեյ Մակարևիչն ակնոցավոր խոզ է նկարել. սկանդալ Պետդումայում
«Ժամանակի մեքենա» խմբի ղեկավար Անդրեյ Մակարևիչը Պետդումայում` հանրային խորհրդի մշակույթի հարցերով հրավիրված նիստի ժամանակ, թղթի վրա նկարել է ակնոցավոր խոզ: Այս մասին հայտնում է ФАН-ը:
Նշվում է, որ լրագրողները, նկատելով խոզի նկարը, ենթադրել են, որ նիստը նրա համար անհետաքրքիր է եղել:
Նրանք հետաքրքրվել են երաժշտի մամուլի քարտուղար Անտոն Չերնինից, որը պատասխանել է, թե չի կարող բացատրել` ինչու է Մակարևիչը հենց ակնոցավոր խոզ նկարել: