Ո՞նց կարելի է Մարտի 1-ը բացահայտված համարել, երբ գոնե մեկ մարդու սպանողը բացահայտված չէ. Ալումյան
Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի շահերի պաշտպան Հայ Ալումյանը, մեկնաբանելով Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությունը, որ Մարտի մեկի գործը բացահայտված է, այսօրվա ասուլիսի ընթացքում ասել է հետևյալը.
«Ես չեմ համարում, որ Մարտի 1-ի գործը ողջ ծավալկով բացահայտված է, ո՞նց կարելի է համարել բացահայտված, երբ գոնե մեկ մարդու սպանողը բացահայտված չէ, նրան հրաման տվողը, հավանաբար, պարոն Փաշինյանը ելնում է այն կանխավարկածից, որ որոշ սպանվածներ սպանվել են իշխանությունների անունից գործող ուժերի կողմից, բայց դա ինձ համար, երբ քրեական նյութերին ավելի եմ ծանոթանում, շատ մեծ հարց է, որ անգամ ցուցարարների մեջի զոհերն արդյո՞ք իշխանական ուժերի կողմից են սպանվել: Մինչև բոլոր 10 հոգուն սպանողները չեն հայտնաբերվել, պետք չէ ասել, որ Մարտի մեկի գործը բացահայտված է, գուցե լեզվի սայթաքում է եղել, քան դրա տակ հիմնավորումներ դնել»:
Լրագրողները հարց ուղղեցին, թե ինչ կարծիք ունի Վահան Շիրխանյանի նամակի մասին: Բանախոսը պատասխանեց, որ ինքը ծանոթ չէ նամակի բովանդակությանը: