Դերասանուհի Էմիլիա Քլարքը խոստովանել է, որ հազիվ է փրկվել մահից
Բրիտանացի դերասանուհի Էմիլիա Քլարքը, որը հանրությանը առավել հայտնի է «Գահերի խաղը» հեռուստասերիալում Դեյեներիսի դերակատարմամբ, հարցազրույցում պատմել է իր հաղթահարած առողջական խնդիրների՝ ուղեղի կաթվածի մասին: Հարցազորւյցը հրապարակել է The New Yorker հանդեսը:
2011 թվականին Քլարքը պատրաստվում էր երկրորդ եթերաշրջանի նկարահանումներին: Նա պարապում էր մարզչի հետ և ձգտում իր կազմվածքը դերին համապատասխան պահպանել, ինչպես նաև ազատվել սթրեսից: Մի անգամ` պարապմունքից առաջ, դերասանուհին իրեն վատ է զգացել՝ սկսվել է հանկարծակի ուժեղ գլխացավ, որից հետո նրան հոսպիտալասրել են:
Բժիշկները զննումից հետո ախտորոշել են ենթաոստայնային արյունազեղում, որը ներուղեղային արյունազեղման տեսակներից մեկն է: Այն համարվում է ուղեղի կաթվածի ծանր տեսակներից մեկը, որի ախտորոշման դեպքում հիվանդների ավելի քան 1 երրորդի դեպքում ճակատագրական ավարտ է ունենում:
24-ամյա Էմիլիան այն ժամանակ ուղեղի երկու վիրահատություն է հաղթահարել` միաժամանակ հասցնելով նաև նկարահանումների մասնակցել: Դերասանուհին կարողացել է վերականգնել իր ուժերը և նկարահանումներն ավարտին հասցնել: