Չնայած վարչապետի հորդորներին՝ Համազգայինի որոշ դերասաններ պնդում էին` պարտավոր չեն մաքրել ուրիշի թափածը
«Շինարարները պատրավոր են մաքրությունը պահպանել, պետք է հետևեք: Էդպես է, եթե իրենք չեն անում, մենք պետք է հետևենք»,- ասել էր Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը:
Համազգային թատրոնի տնօրենն արձագանքել է, որ ինքը մեղավոր և անմեղ չի փնտրում: Ինքն էլ է մեղավոր:
«Հենց սկսում են մեղավոր և անմեղ փնտրել, չի կառուցվում: Հենց սկսում ենք իմ ու քո անել, երկիրը չի կառուցվում», – արձագանքել էր քաղաքապետը՝ հավելելով, որ քաղաքը միայն շաբաթօրյակներին չէ, որ պետք է մաքրվի, դա պետք է անել ամեն օր՝ սկսելով աղբը չթափելուց:
Ի դեպ, լրագրողները նկատել են, որ երբ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ու քաղաքապետը շինհրապարակը աղբից մաքրել են, թատրոնի անձնակազմի ոչ բոլոր անդամներն են միացել նրանց, չնայած վարչապետն անընդհատ միանալու հորդորներ է հնչեցրել: Ավելին, դերասաններից ոմանք ասել են, որ պարտավոր չեն մաքրել ուրիշի թափածը:
Ինչո՞ւ ամբողջ կոլեկտիվը չի մասնակցում մաքրման աշխատանքներին հարցն իրարանցում է առաջացրել: