Գործադիրին ահագին օգնեցինք, չնայած պիտի վերահսկեինք. Միրզոյանն ու Փաշինյանը հանդիպեցին շաբաթօրյակի վայրում. (տեսանյութ)
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մարտի 23-ին իր ընտանիքի հետ մասնակցում էր համապետական շաբաթօրյակին: Վարչապետը շաբաթօրյակի էր մասնակցում Երևան-Կոտայք ճանապարհին: Այդտեղ էր նաև Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը: Ավելի ու այդտեղ ժամանեց ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը, որը, տեսնելով վարչապետին, կատակեց.
«Մենք գործադիրին ահագին օգնեցինք, չնայած պիտի վերահսկեինք»:
Փաշինյանը, դիմելով ուղիղ եթերում իրեն հետևողներին, նշեց.
«Մեր հայրենիքի մաքրության գործը բոլորիս գործն է: Իհարկե, ամենակարևորն այն է, որ ոչ միայն մաքրենք, մաքրությամբ պետք է համայնքները, մարզպետարանները զբաղվեն, բայց, դրանից բացի, կարևոր է նաև չաղտոտելը: Ի վերջո, այս աղբը ո՞նց է հայտնվել այստեղ, մենք բոլորս ենք, չէ՞, մեղավոր, մեր համատեղ ուժերով է հայտնվել»: