Արայիկ Հարությունյանն ահազանգ է հնչեցրել` հրավիրելով Կենտրոն վարչական շրջանի ղեկավարի ուշադրությունը. (լուսանկարներ)
Կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը գրառում է կատարել իր Facebook-ի էջում` հրավիրելով Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Վիկտոր Մնացականյանի ուշադրությունը:
Նա լուսանկարներ է հրապարակել, որում երևում է մեծ քանակությամբ հատված փայտ:
Հիշեցնենք, որ այսօր մեկնարկել է համապետական մեծ շաբաթօրյակը: ԿԳՆ աշխատակիցները շաբաթօրյակ են անում Հրազդանի կիրճում: