Փաշինյան-Ալիև հանդիպմանը կլինի խոսակցություն Մադրիդյան սկզբունքների հստակեցման շուրջ, ոչ ավելին
«168 ժամ» թերթը գրում է.
«Կարծում եմ՝ Մադրիդյան սկզբունքների հստակեցման շուրջ կարող է խոսակցություն ընթանալ առաջիկա հանդիպմանը, բայց ավելիին այն չի անցնի, քանի որ այս հիմքին ակնհայտորեն դեմ են հակամարտության առնվազն երկու կողմերը»,- այս մասին մեզ հետ զրույցում ասաց գերմանացի քաղաքագետ Ալեքսանդր Ռարը՝ անդրադառնալով ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացի հարցում ՀՀ եւ Արցախի իշխանությունների դիրքորոշմանը, Մադրիդյան սկզբունքների հստակեցման անհրաժեշտությանն առնչվող պահանջներին եւ համանախագահների դիրքորոշմանը։
Հիշեցնենք, որ ՀՀ եւ Արցախի Անվտանգության խորհուրդների համատեղ նիստում, ապա՝ իր վերջին ասուլիսում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասել էր, որ երեք սկզբունքների ու վեց տարրերի հակասող մեկնաբանությունները պետք է հստակեցվեն։