Գագիկ Հարությունյանի դեմ դուրս եկած դատավորներին փորձել են «տեղավորել». նրանք կհամաձայնե՞ն
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի երկու դատավորներ՝ Կարինե Պետրոսյանն ու Ալեքսեյ Սուքոյանը, ԲԴԽ-ի դեմ դուրս եկան այն բանից հետո, երբ չընտրվեցին սնանկության գործերով դատարանի դատավոր:
Տեւական ժամանակ է՝ երկու դատավորները պայքարում են ԲԴԽ նախագահ Գագիկ Հարությունյանի դեմ: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` հիմա նրանց բողոքը լռեցնելու համար Սնանկության դատարանում դատավորի պաշտոնի երկու թափուր տեղ են բացելու եւ դատավորներին ներքին կարգով համոզում են գնալ այնտեղ:
«Ժողովուրդ» թերթը մեկնաբանության համար դիմեց դատավոր Կարինե Պետրոսյանին: Հարցին՝ պատրաստվում է արդյոք ընդունել այդ առաջարկն ու դադարեցնել ԲԴԽ նախագահի դեմ պայքարը, Պետրոսյանն ասել է. «Միանշանակ ոչ:
Ասեմ, որ տեղյակ չեմ Սնանկության դատարանի դատավորի թափուր տեղեր ավելացնելու մասին, չեմ հետաքրքրվում, որովհետեւ լինելու դեպքում էլ չեմ դիմելու այդ դատարան գնալու համար: Իմ հայցերի, պայքարի նպատակը Սնանկության դատարանում դատավոր նշանակվելը չէ»:
Մանրամասն` թերթի այսօրվա համարում։