«Տաշիր ինվեստ գրուպի» տնօրենը առողջապահության փոխնախարա՞ր
Առողջապաահության նախարարի տեղակալի թափուր հաստիքի համար արդեն թեկնածու են գտել: Hraparak.am-ի տեղեկություններով՝ վարչապետը մտադիր է առողջապահության փոխնախարար նշանակել Լևոն Հակոբյանին:
Նա, ինչպես տեղեկացանք, «Տաշիր ինվեստ գրուպ» ՓԲԸ տնօրենն է, հիմա էլ, փաստորեն, գալու է առողջապահության ոլորտում փոխնախարար աշխատի: Մեզ ասացին, որ Հակոբյանն արդեն տարել իր փաստաթղթերը հանձնել է կառավարություն, ամենայն հավանականությամբ՝ նրա նշանակումը շուտով կլինի:
Լևոն Հակոբյանը ըստ երևույթին կզբաղեցնի առողջապահության նախարարի առաջին տեղակալի պաշտոնը, որը մինչ այդ զբաղեցնում էր Սերգեյ Խաչատրյանը: Նա պաշտոնանկ արվեց 2018-ի դեկտեմբերին: