Արքայազն Ուիլյամը ծառայության է վերադարձել (լուսանկարներ)
Արքայազն Ուիլյամը խոսքերը քամուն չի տալիս. նա խոստացել էր արձակուրդ վերցնել, որպեսզի որդու ծնվելուց հետո կարողանա հանգստանալ ընտանիքի հետ, և երկու շաբաթ անց վերադառնալ ծառայության. Այդպես էլ արեց:
Հայտնի է դարձել, որ երեկ արքայազն Ուիլյամը վերադարձել է Հյուսիսային Ուելսում տեղակայված ռազմաօդային ուժերի ռազմական բազա:
Հիշեցնենք, որ արքայազն Ուիլյամը կապիտան է և փրկարարական ուղղաթիռի օդաչու: Սակայն, արդեն այս ամսվա վերջին նա կավարտի ծառայությունը, իսկ նոր պաշտոնի մասին պաշտոնապես կհայտարարի Բուքինգհեմյան պալատը: