Քույրերը վրաերթի են ենթարկվել Թբիլիսյան խճուղում. վարորդը ձերբակալվել է
ՀՀ քննչական կոմիտեի Երեւան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնում քննություն է տարվում՝ երկու անձի, որոնցից մեկն անչափահաս է, վրաերթի հանգամանքները պարզելու ուղղությամբ: Վարորդը ձերբակալվել է:
ՀՀ Քննչական կոմիտեից հայտնում են, որ նախնական տվյալներով՝ 2019թ. փետրվարի 18-ին՝ ժամը 19:10-ի սահմաններում, Երեւան քաղաքի Թբիլիսյան խճուղում «Ռենո» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել երկու քույրերի՝ ծնված 2000 եւ 2002թթ.՝ նրանց առողջությանն անզգուշությամբ պատճառելով ծանր վնաս:
Պատահարից հետո հիշյալ ավտոմեքենայի վարորդը լքել է ճանապարհատրանսպորտային պատահարի վայրը: Նույն օրը՝ ժամը 22:15-ին, վարորդը ներկայացել է Ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժին: