«Հետագայում ինչ է տեղի ունեցել, ավելի ճիշտ` ով ինչ է կիրառել…». Վալերիյ Օսիպյանը՝ Լևոն Երանոսյանի մասին
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ինչպես հայտնի է, ՀՔԾ-ն Ներքին զորքերի նախկին հրամանատար Լեւոն Երանոսյանին մեղադրանք է առաջադրել թաշվյա հեղափոխության օրերին ժողովրդի նկատմամբ հատուկ միջոցներ գործադրելու համար, քանի որ վերջինս չի ունեցել նման լիազորություններ, բայց անձամբ 8 լուսաձայնային նռնակ է նետել՝
մարդկանց պատճառելով մարմնական վնասվածք:
«Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ Լեւոն Երանոսյանի պաշտպանը
միջնորդություն է ներկայացրել քրեական գործով հարցաքննելու նաեւ ՀՀ
վարչապետ Նիկոլ Փաշինյանին եւ ՀՀ ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանին, սակայն
ՀՔԾ-ն մերժել է միջնորդությունը: Իսկ նախաքննության ընթացքում Երանոսյանը
պնդել է, թե իր գործողությունները եղել են իրավաչափ:
«Ժողովուրդ» օրաթերթն այս կապակցությամբ երեկ զրուցեց ոստիկանապետ Վալերիյ
Օսիպյանի հետ: Վերջինս ասել է, թե չի հիշում տեղի ունեցածը. «Իրավաչափ է,
որ ուժերը եկել են օգնության կարգով, բայց հետագայում ինչ է տեղի ունեցել,
ավելի ճիշտ` ով ինչ է կիրառել…»: