ԵՄ բոլոր երկրներն աջակցել են Brexit-ի հետաձգմանը
ԵՄ 27 երկրների ղեկավարները Բրյուսելում կայացած գագաթնաժողովի ժամանակ
միաձայն որոշում են ընդունել 2 հնարավոր սցենարների հիման վրա Brexit-ի
ժամկետի հետաձգման վերաբերյալ։ Այս մասն հայտնել է Եվրախորհրդանի նախագահ
Դոնալդ Տուսկը մամուլի ասուլիսի ժամանակ, փոխանցում է Reuters գործակալությունը։
«Brexit –ը կհետաձգվի մինչև մայիսի 22-ն այն դեպքում, եթե բրիտանական խորհրդարանը մինչև մարտի վերջ հավանություն տա դուրս գալու մասին համաձայնագրին, կամ մինչև ապրիլի 12-ը, եթե այդ համաձայնագիրը հավանության չարժանանա»,-նշել է Տուսկը։
Նրա խոսքով՝ Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյն ընդունել է ԵՄ դիրքորոշումը։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ բրիտանական կառավարությունը ԵՄ-ից խնդրել է մինչև հունիսի 30-ը հետաձգել Brexit-ը։