ԵՊՀ ռեկտորի լիազորությունները դադարեցնելու հաջորդ նիստի ժամկետը հայտնի է
Հրապարակ օրաթերթը գրում է. ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի նախագահ Գևորգ Մուրադյանին հարցրինք` ի՞նչ հանգրվանում է ԵՊՀ ռեկտորի հրաժարականի հարցը։ «Հոգաբարձուների խորհուրդը որոշել է, որ այն օրակարգից հանվում է՝ այս պահին խնդիրն օրակարգից հանված է։ Խորհուրդն ունի այլ` հրատապ խնդիրներ, որոնց լուծմանն էլ այսօր
ձեռնամուխ ենք եղել»: Ի՞նչ հրատապ խնդիրներ են։ «Կառուցվածքային
փոփոխություններ ենք իրականացնում այս պահին»: Ո՞ր ոլորտում։ «Հաստիքների»:
Օպտիմիլացնո՞ւմ եք։ «Ոչ, բաժիններն ենք միմյանց միացնում»: Ասել է թե`
այլեւս չե՞ք անդրադառնա ԵՊՀ ռեկտորի պաշտոնանկության հարցին։
Իսկ խորհրդի հաջորդ նիստը ե՞րբ է տեղի ունենալու։ «Նախ` ընդամենը 3
շաբաթ առաջ է այդ հարցն օրակարգից հանվել, եւ տրամաբանական չի լինի կրկին
այն բարձրացնել. հաջորդ նիստը տեղի կունենա ապրիլի կեսերին, բոլոր
դեպքերում, եթե 32 անդամ ունեցող խորհրդի կազմի 1/3-ը նպատակահարմար գտնի,
որ հարցը պետք է լինի օրակարգում, այն կլինի օրակարգային»: Եթե հարցն այն
ժամանակ կամ հետայսու դրվի քվեարկության, Դուք ինչպե՞ս կքվեարկեք։ «Պարոն
Սիմոնյանի լիազորությունների դադարեցմանը ես կողմ եմ՝ չեմ թաքցրել»: Դուք
ունե՞ք Ձեր նախընտրած թեկնածուն։ «Ոչ, ես ոչ մի թեկնածու չունեմ, մեկ տարի
հետո, երբ Արամ Սիմոնյանի լիազորությունները կդադարեն, այդ ժամանակ
կքննարկենք նաեւ այդ հարցը»: