Անգլիայում վանդալները կռանով կոտրել են 5 մզկիթների պատուհանները
Անգլիայում վանդալները կռանով կոտրել են 5 մզկիթների պատուհանները: Միջադեպը քննում են ահաբեկչության դեմ պայքարի վարչության աշխատակիցները: AP-ն հայտնում է, որ բոլոր միջադեպերը իրար հետ կապ ունեն, սակայն դրդապատճառները դեռեւս չեն պարզվել:
Մեծ Բրիտանիայի ՆԳ նախարար Սաջիդ Ջավիդը «խոր մտահոգություն է հայտնել՝ կապված Բիրմինգեմի միջադեպի հետ: Նա ընդգծել է, որ «մեր հասարակության մեջ տեղ չունեն ատելության հիմքով հարձակումները»:
Նշենք, որ Անգլիայում մզկիթների վրա հարձակումները տեղի են ունեցել Նոր Զելանդիայում ահաբեկչությունից մի քանի օր հետո: Երկու մզկիթներում հրաձգության հետեւանքով զոհվել էր 50 մարդ: Հրաձիգն իր կատարածը պատճառաբանել էր ներգաղթյալների եւ մուսուլմանների հանդեպ անբարյացակամությամբ
Մեծ Բրիտանիայի ղեկավարության մեծ թվով ներկայացուցիչներ այս ահաբեկչությունից հետո դիմել էին մուսուլմաններին՝ իրենց աջակցությունը հավաստելով: