Աշխարհում զարմանում են, երբ հանրահավաք է տեղի ունենում և որևէ ավտոմեքենայի ապակի չի կոտրվում. Զեյնալյան
ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը լրագրողների հետ զրույցում մեկնաբանել է ապրիլի վերջին շաբաթ օրը Քաղաքացու օր հռչակելու կառավարության որոշումը.
«Ես կարծում եմ` մեր քաղաքացիները միշտ ունեցել են շատ բարձր իրավագիտակցություն, որը մշտապես դրսևորվել է: Դա դրսևորվել է 2001-ին՝ A1 պլյուսի փակման հետ կապված, 2003, 2004-ին, 2005-ին և մշտապես: Մեր քաղաքացիները շատ քաղաքակիրթ մարդիկ են»:
Արտակ Զեյնալյանի խոսքով՝ աշխարհում զարմանում են, երբ հանրահավաք է տեղի ունենում և որևէ ավտոմեքենայի ապակի չի կոտրվում:
Նրա խոսքով` Քաղաքացու օրը ընտրվել է շաբաթ օր` որպես ոչ աշխատանքային օր: