ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովում քննարկվում է հարկային ստվերի գնահատականը
ՀՀ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի այսօրվա նիստում ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը ներկայացրել է կառավարության 2018 թվականի հունիսի 1-ի N 581-Ա որոշմամբ հավանության արժանացած` Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագրի կատարման ընթացքի և արդյունքների մասին զեկույցը:
Դավիթ Անանյանի խոսքով, կառավարության ծրագրի 6.2 հատվածն է առնչվում պետական ֆինանսական ոլորտին՝ հիմնականում պայքար ստվերի դեմ և պետական եկամուտների ավելացման ուղղությամբ:
ՊԵԿ նախագահն ասել է, որ ԱՎԾ-ի, ԿԲ-ի, Ֆինանսների նախարության հետ իրենք քայլեր են ձեռնարկում հարկային ստվերի գնահատական ստանալու համար: Դա նաև պայման է, որպեսզի միջազգային կազմակերպություններից հնարավոր լինի ֆինանսական աջակցություն ստանալ: