Երևանում 24-ամյա վարորդը բախվել է կամրջի երկաթե ճաղավանդակներին
Այսօր՝ մարտի 21-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում, հայտնում է Shamshyan.com-ը։
Ժամը 10։30-ի սահմաններում Երևանի բնակիչ՝ 24-ամյա Արսեն Բադալյանը իր վարած Toyota Altezza մակնիշի ավտոմեքենայով Էրեբունի օդանավակայանի հարևանությամբ գտնվող նոր կառուցված կամրջի վրա բախվել է երկաթե ճաղավանդակներին, առաջ ընթացել, հայտնվել ձորակում ու բախվել բնակելի տան շինության պատին։
Ըստ նախնական տեղեկությունների` վթարի հետևանքով, բարեբախտաբար, զոհեր և վիրավորներ չկան։ Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի ծառայողները։
Քաղաքացիների օգնությամբ վերամբարձ կռունկի միջոցով ավտոմեքենան դուրս է բերվել անվտանգ վայր։ Փաստի առթիվ ՃՈ 1-ին սպայական գումարտակում նյութեր են նախապատրաստվում։