Արսեն Թորոսյանն առաջարկեց քննարկել աշխատանքային օրերը կրճատելու հարցը
ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը մարտի 21-ին ՀՀ կառավարության նիստի ժամանակ հետաքրքրվեց՝ նախատեսվո՞ւմ է արդյոք անդրադառնալ ոչ աշխատանքային օրերը կրճատելու հարցին, ընդգծեց՝ խոսքը հատկապես Ամանորի տոներին հաջորդող օրերի մասին է:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ դա բավական հին գաղափար է:
«Կարծում եմ՝ կարիք ունենք այդ թեմայով քննարկում ունենալու և հասկանալու, թե ինչ անելիքներ կան այդ տրամաբանության շրջանակում, թե ինչ հաշվարկներ, ինչ կարծիքներ կան, սա ոչ միայն կառավարության ֆորմատով պետք է քննարկվի, այլ լայն հանրային քննարկում ունենա: Իմ կարծիքն այն է, որ այդտեղ մենք խնդիր ունենք, բայց սա մի հարց է, որ պետք է շատ լայն հանրային քննարկում անցնի, ունենանք կոնսենսուսային կամ դրան մոտ լուծում»,- ասաց նա: