Կառավարությունը դեմ է զինծառայողներին դիրքեր ուղարկելը 6-7 ամսով հետաձգելու մասին ԲՀԿ նախագծին
Կառավարությունը դեմ է ԲՀԿ պատգամավորների առաջարկած նախագծին, որով առաջարկվում է ժամկետային զինծառայողներին մարտական հերթապահության ուղարկել միայն այն բանից հետո, երբ լրանա նրանց ծառայության մեկ տարին։
Կառավարության նիստին հարցը ներկայացրեց պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն ու ասաց, որ դա անհարկի ձգձգելու է ուսումնական պրոցեսը, քանի որ այսպես թե այնպես ժամկետայինները մինչև դիրքեր մեկնելը 5 ամիս ուսուցման փուլ են անցնում, իսկ եթե այդ 5 ամսին գումարվի ևս 6-7 ամիս, ապա ուսումնական պրոցեսն ուղղակի կրկնվելու է։
Կառավարությունը կողմ քվեարկեց Տոնոյանի հիմնավորումներին ու դրանով իսկ մերժեց այդ կարգավորման ընդունումը։ Այն այժմ պետք է կառավարության բացասական գնահատականով ուղարկվի ԱԺ քննարկմանը։