Թորոսյանը պնդում է, որ կառավարության նախագծերը նախապես ուղարկվեն նաև իրենց նախարարություն
Կառավարության այսօրվա նիստին պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի ներկայացրած նախագծից հետո առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն ասաց, որ այս նախագիծը նախապես չի ուղարկվել իրենց նախարարություն՝ գերատեսչության կարծիքը ստանալու։ Թորոսյանն ասաց, որ թեև կոնկրետ այս նախագծում որևէ խնդիր չկա, բայց պնդեց, որ նման նախագծերն այսուհետ կարծիք ստանալու համար ուղարկեն նաև իրենց գերատեսչություն։
«Մի րոպե, կներեք, էդ նախագծերը կառավարության շրջանառություն չի ապահովվում լիարժեք, ես լավ չեմ հասկանում։ Ինչո՞ւ։ Կառավարության բոլոր անդամները շահագրգիռ են, չէ՞, պետք է քվեարկեն էս մարդիկ։ Ո՞նց են քվեարկելու», – միջամտեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Փոխվարչապետ Տիգրան Ավինյանն ու վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը բացատրեցին, որ շրջանառություն իրականացվում է, բայց մի մասին նախագծերն ուղարկում են ուղղակի ծանոթանալու, մյուս մասին՝ կարծիք ստանալու համար։