Վարչապետը հրաժարվեց աջ ղեկով մեքենաների հարցը կառավարության նիստում հապճեպ քննարկել
Կառավարության այսօրվա նիստից առաջ ՏԿՏՏ նախարար Հակոբ Արշակյանը հայտնեց, որ աջ ղեկով մեքենաների վերաբերյալ ընդունված օրենքից հետո համապատասխան ժամկետն ավարտվել է, և կառավարությունը պետք է համապատասխան որոշումներ ընդունի, որպեսզի այդ մեքենաները շահագործման մեջ դրվեն։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը չհամաձայնեց, որովհետև հենց այդ խնդրի քննարկումից առաջ բացահայտվել էր, որ նախկինում հապճեպ ընդունված որոշումներից մեկի պատճառով խնդիր է առաջացել, ինչը հանգեցրել է 260 մարդու աշխատավարձի` առնվազն 3 ամսով հետաձգման։
«Կոմիտեի նիստ արեք։ Եթե կա անհրաժեշտություն, հրավիրեք կառավարության արտահերթ նիստ, և էտ հրատապ հարցերը քննարկեք։ Եվ էլի եմ ասում՝ պետք չէ բերել, վերջին րոպեներին մտցնել ինչ-որ բաներ օրակարգի մեջ», – ասաց Փաշինյանը։