Դատվածություն ունեցող մարդիկ մուտք չեն ունենա ֆինանսական կազմակերպություններ
Կառավարության մարտի 21-ի նիստում ներկայացվեց և ընդունվեց նախագծերի փաթեթ, որով դատվածություն ունեցող անձանց մուտքը ֆինանսական կազմակերպություններ կկանխարգելվի:
Այս նախագծերի փաթեթի պատճառն արձանագրված մի շարք խնդիրներն են և բացերը, այդ թվում՝ հանցագործների կամ նրանց հետ փոխկապակցված անձանց կողմից մի շարք ֆինանսական հաստատությունների կապիտալում նշանակալից մասնակցություն կամ վերահսկիչ բաժնեմաս ունենալը (կամ այդպիսի մասնակցության կամ բաժնեմասի իրական շահառու լինելը), կամ ֆինանսական հաստատությունում կառավարման գործառույթ կատարելը կանխելուն ուղղված անհրաժեշտ իրավական կամ կարգավորման միջոցների բացակայությունը։