Սաակաշվիլիի կինը հնարավոր է Զուգդիդիի քաղաքապետ առաջադրվի
Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի կինը՝ Սանդրա Ռուլովսը, կարող է առաջադրվել Զուգդիդի քաղաքի քաղաքապետ: Նրան այդ պաշտոնում առաջադրել է ընդդիմադիր «Վրացական երազանք» կուսակցությունը:
Վրաստանի ընտրական օրենսգրքով՝ հերթական միջանկյալ տեղական ընտրությունները պետք է անցկացվեն Վրաստանում 2019 թ. մայիսին:
«Վրացական երազանք» կուսակցության առաջնորդներից մեկի՝ Նիկա Մելիայի հավաստմամբ՝ միջանկյալ ընտրութուններում Ռուլովսիին առաջադրելու վերջնական որոշում դեռևս չկա:
Ուսումնասիրություններ են կատարվում, քաղաքական կուսակցությունը որոշում կկայացնի թեկնածուների ռեյտինգների արդյունքներով … Ես միայն ուրախ կլինեմ, եթե Սանդրա Ռուլովսը Զուգդիդիի քաղաքապետի թեկնածու առաջադրվի»,- ասել է Մելիան:
Հիշեցնենք, որ 2016 թվականի խորհրդարանական ընտրությունների ժամանակ Սանդրա Ռուլովսը «Միացյալ ազգային շարժման» նախընտրական ցուցակում երկրորդն էր: Նա նաև Զուգդիդի քաղաքի միամանդատ շրջանի թեկնածուն էր, սակայն առաջին փուլում իր իսկ կուսակցին պարտվելուց հետո հրաժարվեց ընտրությւոններին մասնակցել: Արդյունքում, չնայած նրան, որ Ռուլովսը խորհրդարան էր անցել կուսակցության ցուցակով, հրաժարվեց պատգամավորական մանդատից: